Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 15-16-ը կայցելի Պեկին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Չինաստանի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի և Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովի հետ:
Այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը կստորագրի հուշագիր, որով Հայաստանի Հանրապետությունը Շանհայիհամագործակցության կազմակերպությունում կստանա երկխոսության գործընկերոջ կարգավիճակ: