Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հայաստանի և Ադրբեջանի բանակների ուժերը մոտավորապես նույնն են. ՌԴ ռազմական փորձագետ

$
0
0

Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերը մոտավորապես հավասարազոր են: Tert.am-ի հետ զրույցում Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը համեմատականներ տարավ Հայաստանի, ԼՂՀ ՊԲ ու Ադրբեջանի զինված ուժերի միջև:
 

Ըստ նրա` չնայած դրան հայկական զինուժն ու Ադրբեջանի ռազմական ներուժներն ասիմետրիկ են:  Ըստ այդմ, եթե Ադրբեջանն ունի  ավելի շատ օդուժ և ուղղաթիռներ, ապա Հայաստանն` ավելի շատ ՀՕՊ` Հակաօդային պաշտպանության համակարգեր:
 

«Հայկական բանակային ՀՕՊ-ը  բաղկացած է ЗРК «Оса /6-9/  «Стрела-10» /48 /   զենիթահրթիռային համակարգերից, 30 «Стрела-1» հրթիռային համակարգերից, մինչև  200 շարժունակ զենիթահրթիռային ПЗРК «Стрела-2» համակարգերից,  «Стрела-2» ,90 «Игла», 48 «Шилка» համակարգերից: Հայաստանը Ռուսաստանի  հետ ունի պայմանավորվածություն` «Игла-С» համակարգերի լրացուցիչ  մատակարարման մասին»,- նշեց Անատոլի Ցիգանոկը:
 

Ըստ նրա` ցամաքային ՀՕՊ-ը  ներառում է (36 ПУ) երեք դիվիզիոն,  ЗРК С-300ПТ զենիթահրթիռային համակարգ,  24 ПУ  2 դիվիզիոն, С-300ПС զենիթահրթիռային համակարգ, С-300ПС, 1  դիվիզիոն, С-125 (20 ПУ) հինգ դիվիզիոն,  ЗРК «Круг» (27 ПУ) երեք զենիթահրթիռային համակարգեր և այլ սպառազինություններ:
 

Եթե, ըստ փորձագետի, Ադրբեջանն ավելի շատ տանկեր ունի,  ապա՝  հայկական զինուժն  ավելի շատ հակատանկային հրթիռային համակարգեր ու հակատանկային կառավարվող հրթիռներ:
 

«Չնայած, որ Ադրբեջանի բանակը համալրված է առավել ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով,  հայերի մոտ առավել բարձր է  մարտական ոգին»,-ասաց նա:
 

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  կողմերի կրած կորուստներին` փորձագետը նշեց, որ  ինչպես բոլոր պատերազմող կողմերը, նվազեցնում են իրենց կորուստները  և չափազանցնում հակառակորդի կորուստները:
 

Նա նշեց, որ «Солнцепек»  համակարգի միավորներից մեկը հայկական  զինուժը ոչնչացրել է  նախքան այն գործողության մեջ կմտներ:
 

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի  կորուստներին, ըստ Անատոլի Ցիգանոկի, դրանց հիմնական մասը տեղի է ունեցել հարթավայրային տարածքում:
 

«Ադրբեջանի բանակի նման մեծ կորուստների  պատճառը վատ ուսուցումն է ու  անձնակազմի ոչ փորձառու լինելն է, ինչպես նաև  հակառակորդի հակազդեցության ծավալի սխալ հաշվարկը: Ի տարբերություն նրանց՝ հայերը շատ լավ ուսուցում են անցել»,-ասաց նա:
 

Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմը ցանկացել էր կարճ ժամկետում հասնել նշանակալի հաջողությունների և շփման գծի հատվածներից մեկում ստեղծել  «տանկային բռունցքի» նման մի բան:
 

Սակայն , ըստ Անատոլի Ցիգանոկի, ադրբեջանական տանկային ստորաբաժանումները վատ են պատրաստված եղել և անձնակազմերի միջև եղել է  վատ հաղորդակցություն: «Միևնույն ժամանակ Ադրբեջանը տալիս է հակառակ պատկեր»,-ասաց նա։
 

Անատոլի Ցիգանոկի կարծիքով`  այս պահին շատ մեծ  է հակամարտության լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի վերածվելու հնարավորությունը և այն, որ դրան կարող են ներքաշվել Ռուսաստանն ու Թուրքիան:
 

«Ռուսաստանը չի թաքցնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն իր աջակցությունը և ամեն առիթ օգտագործում է Բաքվին դրդելու` ազատագրելու  Ղարաբաղը:  Ռուսաստանը ունի պարտավորություններ` Հայաստանին օգնելու հարցում:  Թեպետ ֆորմալ առումով պատերազմում է ոչ թե Հայաստանը,այլ ԼՂ պաշտպանության բանակը,  այդ իսկ պատճառով  ՀԱՊԿ-ի  արձագանքման պատճառ չկա:  Բայց այն կարող է հայտնվել ռազմական գործողությունների ընդլայնման դեպքում:   Ամեն դեպքում, կարծում եմ, որ  Ռուսաստանի ներքաշվելու  հնարավորությունն ագրեսորին զսպելու շատ լուրջ գործոն է:  Իսկ Ռուսաստանը հետաքրքրված չէ ԼՂ-ի  հակամարտության  ռազմական գործողություններով: Կովկասյան պատերազմը ՌԴ-ի համար ցանկալի չէ թեկուզ այն պատճառով , որ այն չտեղափոխվի Հյուսիսային Կովկաս»,-ավելացրեց փորձագետը:
 

Ըստ Անատոլի Ցիգանոկի`  ԼՂ-ում պատերազմի դեպքում  Ռուսաստանը կհայտնվի դժվարին իրավիճակում:  Քանի որ Սիրիայից բացի ստիպված է լինելու  ապահովել Հայաստանի անվտանգությունը:

 

«Այս առումով,  Ադրբեջանի և ԼՂ-ի միջև հակամարտությունը, Հայաստանը և Ռուսաստանը` որպես ՀԱՊԿ անդամ երկրներ , որոնց միավորում է  հավաքական անվտանգության պայմանագիրը,  պատերազմի հետագա ընդլայնման ու Հայաստանի ընդգրկման դեպքում կարող է բերել անկանխատեսելի հետևանքների: Առաջին հերթին` Ադրբեջանի ու Թուրքիայի համար:
 

Այն դեպքում, եթե Մոսկվան հարկ համարի օգտագործել «բանակն ու հավելյալ ստորաբաժանումներն` արտաքին ռազմա-քաղաքական ագրեսորներից» պաշտպանվելու համար:  Դրույթ, որն ամրագրված է ՀԱՊԿ պայմանագրում:  Հասկանալի է, որ իրադարձությունների նման զարգացումը Սիրայի իրադարձություններից դեռ ուշքի չեկած ու 2008 թվականի Վրաստանի այնժամանակվա նախագահ Սաակաշվիլիի ռազմական սադրանքի հետևանքները լավ հիշող Անկարայի ու Վաշինգտոնի համար մղձավանջային երազ կարող է լինել»,-ասաց փորձագետը:
 

Նրա ամփոփմամբ`  Ադրբեջանի ապրիլյան գործողությունները  հետախուզական բնույթի էին և հազիվ թե հանգեցնեն տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի:
 

Ըստ Անատոլի Ցիգանոկի`  Ռուսաստանը պետք է ներգործություն ունենա հակամարտության բոլոր  3 կողմերի վրա, իսկ ԼՂ-ն՝  որպես լիիրավ անդամ, մասնակցի բանակցային գործընթացին:
 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հետխորհրդային տարածքում ամենահին հակամարտությունն է, որը սառեցվել էր 22 տարի առաջ:  Բայց հիմա այն նորից հրատապ է,  ու էլի ոչ մի լուծում չկա:   Եվ ոչ ոք ոչ մի տարածք չի հանձնի: Այդ իսկ պատճառով, ըստ իս, միակ միջոցն այն նորից ապասառեցնելն է»,-ասաց Անատոլի Ցիգանոկը:
 

Նա նաև հավելեց, որ Հարավային Կովկասի անհանգիստ պատկերը ձևավորվել է այն պատճառով, որ  Հարավային Կովկասի երկրներում ձևավորվել է  անվտանգության երեք համակարգ:
 

Այսինքն` այս  տարածքում գործում են  ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի տարբեր ենթակառույցներ,
այստեղ միաժամանակ տեղակայված են ՆԱՏՕ-ի, ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի  ռազմական օբյեկտներ,  բազաներ, միջոցներ  ու մարդաուժ:
 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>