Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Շվեդիայում հակահայկական հայտարարություն արած թուրք գործիչը թուրքերից ներողություն է խնդրել ու հրաժարական տվել

$
0
0

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած ցույցի ընթացքում ունեցած ելույթում հայերին վիրավորելու համար Շվեդիայի թուրքերի միության փոխնախագահ Բարբարոս Լեյլանին ներողություն է խնդրել ու հրաժարական ներկայացրել. հայտնում է «Ակօս»-ը։


Շվեդիայի հայկական կազմակերպությունները մեկնաբանելով նրա հակահայկական հայտարարությունները, նշել էին, որ մտադիր են բողոք ներկայացնել նրա դեմ։


Հակահայկական ակցիայի ժամանակ թուրք գործիչը հայտարարել էր  «շուն հայերի մահը» ցանկանալու մասին։


Լեյլանին ինքը հայտարարել է, թե տեղի ունեցածը պարզապես «լեզվական սայթաքում է» և որ իրեն սխալ են հասկացել։


«Ժամանակի սղության և անպատրաստ լինելու պատճառով, հուզվել եմ և հույզերի ազդեցության տակ լեզվի սայթաքում է տեղի ունեցել, ինչն էլ թյուրըմբռնումների տեղիք է տվել։
«Խաղաղ հայերին ասելիք չունեմ, պարզապես երեխաներին, կանանց, այսինքն քաղաքացիական անձանց սպանողների դեմ էր ասելիքս։ Սակայն սխալ հասկացվեց։ Իմ ելույթի համար ներողություն եմ խնդրում մեր ֆեդերացիայից, անդամներից ու թուրք ժողովրդից»,-ասել է նա՝ հայտարարելով, որ հրաժարվում է զբաղեցրած պաշտոնից՝  որպեսզի կառույցը վնաս չկրի իր հայտարարության պատճառով։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>