Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ամեն առավոտ շիլա է ուտում: Այդ մասին նախագահն ասել է ՌԴ քաղաքացիների հետ «ուղիղ կապի» ժամանակ հնչած հարցին ի պատասխան։
Երբ նրան հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի նախագահին մանուկ ժամանակ ստիպել են ուտել շիլա և արդյոք նա սիրել է այն, Պուտինը նշել է, որ իրեն չեն ստիպել անել բաներ, որոնք նա չէր ցանկանում: ՌԴ նախագահին հարցրել են նաև, թե արդյոք նա մանկությունից ի վեր փոխել է իր վերաբերմունքը շիլայի նկատմամբ։
«Այո, դեպի լավը: Որքան քիչ ատամ ունես, այնքան ավելի ես շիլա սիրում»,- կատակել է ՌԴ նախագահը: