Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված կրտսեր սերժանտի զոհվելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ԼՂՀ ՊՆ

$
0
0

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է  այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական բանակի կրտ. ս-տ Ռուստամ Ահմեդովի զոհվելու մասին տեղեկատվության տարածմանը, որն իբր տեղի է ունեցել հայկական կողմի մեղքով։ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը նշում է,  ոչ այլ ինչ է, քան իրադրությունը արհեստականորեն սրելու նպատակ հետապնդող ապատեղեկատվություն:

 

ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման մասին ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը, բացառությամբ մի քանի խախտման դեպքերի, որը կատարել է ոչ այլ ոք, քան հակառակորդը: Մասնավորապես` ժամը 12:10-ի սահմաններում առաջնային գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ ժամը 15:25-ի սահմաններում հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (6 արկ):

 

Չի բացառվում նաև, որ զոհի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսում է գաղտնազերծել ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտերի ժամանակ իր հարյուրավոր կորուստների շարքը, որը մինչ այսօր դեռևս պահպանվում է հույժ գաղտնի: Իրենց ձախողված ռազմական ագրեսիան քողարկելու նպատակով նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների տարածումն Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից առաջիկայում ևս սպասելի է:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>