ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախում վիրավորված զինծառայողների առողջական վիճակին, ասաց, որ բոլոր վիրավորների համար ամենաբարձր մակարդակի պայքար է գնում, բոլոր հնարավորությունները կիրառվում են, բոլոր հնարավորությունները մոբիլիզացվել են, որ նրանք հնարավորինս արագ ապաքինվեն:
«Դեռ ունենք վիրավորներ, որոնց համար պայքարում ենք, որ կայունացման շրջան մտնենք: Բայց նրանք գնալով ավելի ու ավելի պակասում են՝ հաշվի առնելով, որ շատանում է կայուն հիվանդների, կայուն վիրավորների թվաքանակը: Ծայրահեղ ծանր հիվանդներից բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք արդեն ապաքինման շրջան են մտնում, կայունացել են դեպի կայուն ծանր»,-ասաց Արմեն Մուրադյանը:
↧
ԼՂ շփման գծում բախումների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորների բազմաթիվ դեպքեր ունենք, որոնք արդեն ապաքինման շրջան են մտնում. նախարար
↧