Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է աճել:
Այժմ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «transfermarkt»-ի համաձայն աճել է 2 մլն եվրոյով եւ գնահատվում է 30 մլն եվրո, ինչը ռեկորդային է ազգային ընտրանու ավագի համար:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 28 խաղում Մխիթարյանը խփել է 10 գոլ ու կատարել 12 արդյունավետ փոխանցում:
↧
Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է աճել
↧