Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի հարցով գաղտնի բանակցություններ չեն վարում. Լավրով

$
0
0

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով Ժնևում որևէ գաղտնի բանակցություն չեն վարում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև որևէ գաղտնի բանակցություն չկա։ Կա նորմալ աշխատանքային խորհրդակցությունների ռեժիմ, ինչպես նաև Սիրիայի հարցով միջազգային խմբի շրջանակում երկու երկրների համագործակցություն, նաև՝ այդ խմբում հաշտեցման նպատակով ստեղծված ենթախմբերի շրջանակում»,- ասել է նա։

 

Նախարարի խոսքով՝ Սիրիայի կառավարական զորքերը չեն գործում հրադադարն ընդունած ընդդիմադիր խմբավորումների դեմ, այդ թվում նաև Հալեպում։

 

ՌԴ արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Հալեպի շրջակայքում ԻՊ-ի ուժեղ դիրքեր կան, և բավական մեծ տարածք, որը վերահսկում է ահաբեկչական համարվող «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումը»։

 

Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրին՝ Լավրովը նշել է, թե ԱՄՆ-ում և Թուրքիայում քիչ չեն այն մարդիկ, որոնք ցանկանում են աշխատել «Պլան-Բ»-ի վրա և տապալել նախագահ Ասադին։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>