Արմավիրի «Տորպեդոյի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է իսպանական «Ռայո Վալեկանոյի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի խոսքերը, ով դժգոհ էր այն փաստից, որ ռուսաստանցի մասնագետն ավելի շատ էր զրուցում լեգիոնականների հետ:
«Ի՞նչ կարող եմ ասել Օզբիլիսի խոսքերի մասին, որ լեգիոնականներն ավելի շատ են ստանում: Դա հիմարություն է: Ռուս ֆուտբոլիստները նվազագույնն օտարեկրացիներից քիչ չեն ստանում: Հասկանալի է, որ ինչ-որ մեկն ավել էր ստանում, մյուսը՝ պակաս: Բայց ընդհանուր առմամբ գնային քաղաքականությունը նույնն էր:
Կային ռուս ֆուտբոլիստներ, ովքեր լեգիոնականներից բարձր էին ստանում»,- Կարպինի խոսքը մեջբերում է Championat.com-ը: