ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գործող The Peace of Art, Inc. շահույթ չհետապնդող ընկերությունը, որն ամեն տարի Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված նոր վահանակներ է տեղադրում նահանգի մի շարք քաղաքներում, որոշել է նաև Արցախին նվիրված վահանակներ տեղադրել:
Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն` Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված թվային վահանակներից մեկը փոխարինվել է նոր ուղերձ ունեցող վահանակով:
«Թվային վահանակի վրա առկա է «Աջակցեք Արցախի ներկայիս հակամարտության խաղաղ լուծումներին» գրությունը և Help-nkr.com կայքէջի հասցեն, որն ուղղորդում է դեպի Արցախի կառավարության պաշտոնական կայքէջ, որտեղ էլ նշված են այն հասցեները և հաշիվները, որոնց միջոցով կարելի է գումարային փոխանցումներ կատարել», - մեկնաբանել է The Peace of Art, Inc.-ի նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը:
Մասաչուսեթսում տեղադրված բոլոր 7 թվային վահանակները կմնան մինչև ապրիլի վերջ: