Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին է հանձնվելու ապրիլի 20-ին

$
0
0

Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, հայկական կողմին կհանձնի ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշել է ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը` ավելացնելով, որ առաջիկա րոպեներին հանդիպելու է  Կամիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի մարմնի ընդունման հարցը:

 

Միաժամանակ, Քոչարյանն ասաց, որ չի կարող նշել` արդյո՞ք ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է: «Ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում»,- ասաց նա:


 


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles