Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Apple-ը ներկայացրել է նոր գերբարակ MacBook-ը

$
0
0

Apple-ը երեքշաբթի ներկայացրել է գերբարակ և գերթեթև նոթբուքների նորագույն շարքը, որում տեղ գտած գաջեթներն առանձնանում են նաև ավելի երկար աշխատող մարկոցով, նորագույն պրոցեսորով, առավել որակյալ գրաֆիկական քարտով և ավելի արագ ֆլեշ-հիշողությամբ:

Ինչպես հայտնում է CNN-ը` նորագույն 12 դյույմ անկյունագծով MacBook-ի արժեքը կկազմի 1299 դոլար: Այն համալրված է 1.1 ԳՀց հաճախականությամբ Intel Core m3 պրոցեսորով և 256 ԳԲ ֆլեշ-հիշողությամբ:

1599 դոլար արժողությամբ մոդելը ներկայանում է առավել արագ` 1.2 ԳՀց Intel Core m5 պրոցեսորով և 512 ԳԲ ֆլեշ-հիշողությամբ:

MacBook-ի մարտկոցը այժմ աշխատելու է 11 ժամ, որը մեկ ժամով ավելի է, քան նախորդ մոդելինը` 11 դյույմ անկյունագծով Macbook Air  նոթբուքինը, սակայն 1 ժամով ավելի քիչ է, քան 13 դյույմ անկյունագծով MacBook Air-ինը:

Apple-ն իր կայքում սկսել է նոր  MacBook-երի վաճառքը:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>