Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մադրիդյան սկզբունքները Ադրբեջանը չի ընդունում, և դրանք մնացին թղթի վրա. Արա Պապյան

$
0
0

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը գտնում է, որ Ադրբեջանի կողմից նախաձեռնած պատերազմական գործողությունների պատճառը ամենևին էլ Մադրիդյան սկզբունքները չէին:


«Ես ինքս դեմ եմ այդ սկզբունքներին, սակայն եթե Ադրբեջանն ընդուներ դա, մենք չընդունեինք, և դրա համար պատերազմ սկսեին, կասեինք, որ Մադրիդյան սկզբունքների պատճառով  է։ Սակայն մադրիդյան սկզբունքները Ադրբեջանը չի ընդունում, և դրանք մնացին թղթի վրա»,-Tert.am-ի հետ զրույցում  ասաց նա:

 

Ինչ վերաբերում Լեռնային Ղարաբաղի՝ բանակցությունների սեղանին վերադարձին, ապա  ըստ Արա Պապյանի՝ այսօր չկան դրա նախադրյալները, չնայած գտնում է, որ Հայաստանը կարող է այդ հարցը որպես նախապայման դնել:


«Ես, դեմ լինելով Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, միշտ ասել եմ, որ եթե ուզում եք ճանաչել ԼՂՀ-ն, ապա հաջորդ օրը պետք է հայտարարեք, որ կապ չունենք իրենց հետ, դուրս գաք բանակցային գործընթացից, և Ղարաբաղը բանակցի»,-ասաց նա:

 

Արա Պապյանը գտնում է, որ այս պահին բանակցություններից ոչինչ չի կարելի ակնկալել:

 

«Այն սկզբունքը, որ դրված է բանակցային հիմքում՝ հողեր խաղաղության դիմաց, իրեն չի արդարացնում: Չի կարելի ստալինյան որոշումները դարձնել հիմք այսօրվա քաղաքականության համար»,-ասաց նա:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles