Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը չի կորցրել առիթը հերթական անգամ ծաղրելու Մադրիդի «Ռեալին»: Նա հիշել է վերջին տարիներին «արքայական ակումբի» ելույթներն Իսպանիայի առաջնությունում:
«Պետք է հիմար լինել, որպեսզի գոհ լինել 8 մրցաշրջանում մեկ չեմպիոնական տիտղոսից: «Բարսելոնան» կհաղթի Պրիմերայում, չեմ կասկածում:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» դիմակայությունում երկրպագելու եմ անգլիացիներին, քանի որ Բեգիրիստայնն ընկերս է»,- Ստոիչկովի խոսքը մեջբերում է «Onda Cero»-ն: