Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Իսպանացի պատգամավորները հացադուլ են անում` բողոքելով ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնագրի դեմ

$
0
0

Իսպանացի պատգամավորները հացադուլ են սկսել` ի նշան փախստականների հարցող Եվրամիության և Թուրքիայի միջև համաձայնագրի դեմ բողոքի:

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հացադուլին մասնակցում են 4 օրենսդիրներ` Գալիսիայում Podemos կուսակցությունը ներկայացնող Միգել Անչո Ֆերնան Վելյոն,  Equo կուսակցությունը ներկայացնող Խորխե Լուիս Բայլը և Podemos կուսակցության 2 այլ ներկայացուցիչներ` Պեդրո Առոխոն և Էդուարդո Սանտոսը:


«Մենք ցանկանում ենք ողջ երկրով մեկ փախստականներին աջակցող շարժում ստեղծել, որպեսզի քաղաքացիական հասարակությունը դիմակայի այն ամոթին և մարդկային կյանքի անարգանքին, որը դրսևորում է Եվրամիությունը», - ընդգծել է Ֆերնան Վելյոն: 


Ապրիլի 22-ին Իսպանիայի մի շարք քաղաքներում կրկին բողոքի ակցիաներ կանցկացվեն` ընդդեմ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության` ի պաշտպանություն փախստականների շահերի: 


ԵՄ անդամ երկրների առաջնորդները և Թուրքիայի վարչապետը մարտի 18-ին համաձայնագիր են կնքել` պայմանավորվելով վերադարձնել Թուրքիայից Հունաստան ժամանած անօրինական ներգաղթյալներին` փոխարենը Թուրքիայի համար ազատ վիզային ռեժիմ սահմանելով: 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>