Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Թուրքիան իր առաջ դրված պարտավորությունների կեսից էլ պակասն է կատարել. ԵՄ պաշտոնյա

$
0
0

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի հարցերով բաժնի ղեկավար Մարտա Սիգանը հայտարարել է, որ Անկարան  իրականացրել է Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի չեղարկման համար անհրաժեշտ պահանջների փոքր մասը միայն. հայտնում է Reuters-ը։


Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի առաջ՝ Սիգանը նշել է, որ թուրքական իշխանությունները բավարարել են ԵՄ-ի 72 պահանջներից միայն 35-ը, որոնք անհրաժեշտ են վիզային հարցի ազատականացման համար։


«Թուրքական իշխանությունները որոշակիորեն արագացնելու են վարչական ու օրենսդրական միջոցառումների անցկացումը, ինչի շնորհիվ կկարողանան իրականացնել պահանջները»,-ասել է նա։


Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան չի հետևելու ԵՄ-ի հետ համաձայնագրի պայմաններին, եթե դաշինքը չիրականացնի Թուրքիայի հետ վիզաների չեղարկման մասին որոշումը։


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>