Գիտնականները հայտնաբերել են Հին Եգիպտոսում տարածված դևերի հնագույն պատկերները: Պարզվում է, որ արդեն 4000 տարի առաջ առասպելական հրեշներն այդ երկրի արվեստի և քաղաքակրթության մի մասն են կազմել:
Եգիպտական դևագիտության համաժողովի ներկայացուցիչների զեկույցը հրապարակվել է Live Science պարբերականում: Երկու դևերի պատկերներ հայտնաբերվել են Միջին Թագավորության ժամանակների տապանաքարերի վրա, ևս մեկը հայտնաբերվել է Կահիրեի թանգարանում պահվող մագաղաթներում: Գիտնականները նշում են, որ նախկինում այդ դևերի մասին հայտնի է եղել միայն տեքստերից:
Հին եգիպտական դևերը կտրում էին իրենց զոհերի գլուխները: Դրանցից մեկը պատկերվում էր շնակապիկի (բաբուին) տեսքով, երկրորդը` մարդու գլխով և անորոշ մարմնով: