Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Աստված երրորդություն է սիրում. Մխիթարյանը հույս ունի նվաճել Գերմանիայի գավաթը

$
0
0

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հույս է հայտնել, որ այս անգամ Դորտմունդի «Բորուսիա»-ին կհաջողվի հաղթել Գերմանիայի գավաթի խաղարկությունում:

 

Դորտմունդիցիները գավաթի խաղարկության կիսաեզրափկչում առավելության հասան Բեռլինի «Հերտա»-ի նկատմամբ, իսկ Մխիթարյանը խփեց իր թիմի վեջին գոլը՝ հաշիվը դարձնելով 3:0 հաշվով:

 

«Իհարկե, արժանի էինք հաղթանակի, քանի որ շատ լավ խաղացինք: Չեմ կարող պատկերացնել, որ կարող էինք ավելի լավ խաղալ: 3-0 հաշիվը մեզ համար լավագույնն էր: Արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն:


Խաղից հետո հավաքվեցինք, քննարկեցինք հանդիպումը, հանգստացանք: Երկու օրից շատ բարդ խաղ է սպասում «Շտուտգարտ»-ի դեմ: Պետք է պահպանել բարձր տրամադրությունը ու առաջ շարժվել:


Հուսով եմ` այս անգամ կստացվի նվաճել գավաթը: Նախորդ երկու տարիներին չկարողացանք հաղթել եզրափակչում: Բայց այս անգամ ամեն ինչ կանենք, որ երրորդ անգամից ստացվի: Ինչպես գիտեք Աստված երրորդություն է սիրում:


Հուսով եմ` «Բավարիայի» դեմ եզրափակիչ խաղում էլ գոլի հեղինակ կդառնամ: Կարևոր է ամեն խաղում գոլի հեղինակ դառնալ ու մեծ հաճույք է հաղթել յուրաքանչյուր խաղում, այդ թվում նաև եզրափակչում: Այնպես որ, կանենք ամեն ինչ լավ խաղալու ու հաղթելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մխիթարյանը:


Գավաթի խաղարկության եզրափակչում «Բորուսիա»-ն կհանդիպի Մյունխենի «Բավարիա»-ին:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>