ԱՄՆ-ի Գերագույն դատարանն իր որոշմամբ թույլ է տվել օգտագործել Իրանի Կենտրոնական բանկի սառեցված պետական արխիվները, ինչը հակասում է միջազգային իրավունքին և միջազգային թալան է հանդիսանում:
ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Վիեննայում, որտեղ ընթանում է Թեհրանի և «վեցնյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրի իրագործման հարցերով հանձնաժողովի նիստը:
«Դրամական միջոցները պատկանում են Իրանի Կենտրոնական բանկին և անձեռնմխելի են միջազգային կարգավորման տեսանկյունից: Մենք պաշտոնապես չենք ընդունում ԱՄՆ-ի դատարանի որոշումը, քանի որ այն առգրավել և փաստացի թալանել է իրանական ակտիվները` ոչ իրավական մեթոդներ կիրառելով», - ասել է Արաքչին: