ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ ՄԱԿ-ի թիմը արդյունավետ հանդիպում է անցկացրել Սիրիայի ընդդիմության` բանակցությունների հարցով բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչների հետ այն բանից հետո, երբ վերջիններս որոշել էին դադարեցնել պաշտոնական մասնակցությունը միջսիրիական բանակցություններին:
РИА Новости-ի հաղորդմամբ` դեսպանորդը ընդգծել է, որ երկուշաբթի օրվանից ՄԱԿ-ի Ազգերի պալատում «պաշտոնական» հանդիպումներ են տեղի ունեցել պաշտոնական Դամասկոսի պատվիրակության, «Մոսկվա-Կահիրե» ընդդիմադիր խմբի և ներքին ընդդիմության խմբի հետ:
«Մենք շատ արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել Սիրիայի ընդդիմության` բանակցությունների հարցով բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ինչպես արդեն ասել եմ` մենք ճկուն ենք», - ասել է դե Միստուրան: