Բրիտանական The Telegraph պարբերականը հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Ավստրալիայի տարածքով հոսող Կոնդամայն գետում իսկական կրակ բռնկվում:
Տեսանյութի հեղինակը Նոր Հարավային Ուելս նահանգի Կանաչների կուսակցության անդամ Ջերեմի Բաքինգհեմն է: Պաշտոնյայի խոսքերով, ինքն ուղղակի շոկի է մատնվել, երբ տեսել է կրակի մեջ այրվող գետը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գետի մոտակայքում կան գազի հանքավայրեր, որտեղից մեթան գազն արտահոսում է ջրի մեջ: Գետում դրա կուտակման հետևանքով ստեղծվում է նման իրավիճակ:
«Այդ հանքավայրերը պիտի փակվեն: Դա չափազանց վտանգավոր է»,-ասել է Բաքինգհեմը` հավելելով, որ գետում բռնկված հրդեհը շարունակվել է 1 ժամից ավելի: