Pastrovich Studio ընկերությունը ներկայացրել է 80 մ երկարությամբ X-Prime զբոսանավի կոնցեպտը, որն ավելի շատ լողացող տուն հիշեցնում։
Ինչպես նշում է The Business Insider-ը, եռահարկ զբոսանավն ունի ընտանիքի ու ընկերների հետ լիարժեք հանգստի համար բոլոր պայմանները:
Աղբյուրը նկատում է, որ X-Prime-ի գերժամանակակից ու ոճային դիզայներական լուծումներն էսթետիկական բավականություն կպատճառեն յուրաքանչյուրին:
Զբոսանավն ունի հյուրասենյակ, ննջասենյակ, խոհանոց, սպա սրահ, ջակուզի, կինոթատրոն, մարզասրահ ու մի շարք այլ հարմարություններ:
Կոնցեպտի կառուցման ու արժեքի մասին դեռևս տեղեկություն չկա:
↧
Pastrovich Studio-ն ներկայացրել է «տուն` ջրի վրա» զբոսանավի կոնցեպտը (լուսանկարներ)
↧