Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Էկվադորում շունը 7 մարդու է փրկել` հանելով փլատակների տակից, որից հետո սատկել է

$
0
0

Դայկո անունով շունն օգնել է էկվադորցի փրկարարներին երկրաշարժի հետևանքով փլուզված  տների փլատակների տակ 7 մարդու հայտնաբերել և փրկել, ինչից հետո կենդանին ինքը սատկել է ջրազրկումից:


Այս մասին հայտնում  El Universo պարբերականը` վկայակոչելով հրշեջ ծառայության ֆեյսբուքյան էջը: Փրկարարները փորձել են վերակենդանացնել իրենց օգնականին, սակայն ապարդյուն: Փրկարարներն իրենց շնորհակալությունն են հայտնել մարդկանց փրկության համար իրեն զոհած 4-ամյա ոսկեգույն լաբրադորին: Շունը փրկարարական բաժնում ծառայում էր արդեն երեք տարի:


Էկվադորի նախագահ Ռաֆայել Կոռեան հայտարարել է, որ անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած  7.8 մագնիտուտ ուժգնության երկրաշարժի զոհերի թիվը հասել է 646-ի, ևս 130 մարդ անհետ կորած է համարվում: Նախագահի խոսքով` 12 500 մարդ վնասվածքներ են ստացել:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>