Իտալական «Ինտերի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ, իսկ ներկայում «ներաձուրիի» փոխնախագահ Խավյեր Ձանետին ակումբի հետ ցմահ պայմանագիր է կնքել,- հայտնում միլանցիների պաշտոնական կայքը:
«Ինձ համար պատիվ է մինչ ֆուտբոլային գործունեությանս ավարտը մնալ մի վայրում, որն ամենից շատ եմ սիրում: «Ինտերի» հետ են կապված իմ ու իմ ընտանիքի լավագույն տարիները:
Արդեն մտածում եմ ակումբի ապագայի, ինչպես նաև «Ինտերին» եվրոպական ֆուտբոլի առաջատար դիրքեր վերադարձնելու դժվարին աշխատանքի մասին: «Ինտերի» տեղն ուժեղագույն ակումբների կողքին է, ինչպես այն ժամանակ, երբ ես հանդես էի գալիս այս թիմում: Հավատում եմ, որ նման նպատակներ ունեն նաև «ներաձուրիի» նախագահն ու ամբողջ ակումբը»,- ասել է արգենտինացին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ձանետին 19 տարի է անցկացրել միլանյան թիմում, որի ընթացքում մասնակցել է 852 հանդիպման: Կարիերան ավարտելուց հետո, 2014 թվականին, նա դարձել է «Ինտերի» փոխնախագահ: