Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Այս մրցանակաբաշխությունը հաստատում է, որ միայն սերը կարող է քանդել ատելության պատերը. «Ավրորա» մրցանակի հավակնորդ hայր Բերնար

$
0
0

«Ավրորա» մրցանակի հավակնորդներից է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից Հայր Բերնար Կինվին, ում այսօր մրցանակաբաշխության ժամանակ ներկայացրեց Մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին:

 

Նա մասնավորապես նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել մի մարդու, ով ամեն օր աշխատում է այնքան դժվար պայմաններում, որ մրցանակաբաշխության նկարահանող խումբը մեծ դժվարությամբ կարողացավ կատարել իր աշխատանքը:

 

«Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը վտանգավոր վայր է, որտեղ Հայր Բերնարը ամեն առավոտ բացում է իր եկեղեցու դռները` օգնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, և դա անում է միայն մարդկությանը օգնելու դրդապատճառով, հոգու առատաձեռնության պատճառով` ընդդիմանալով վախին, սպառնալիքներին և մերժում է անջատողականությունը, թշնամությունը»,-ասաց նա:

 

Հայր Բեռնարդ Կինվին բարձրանալով բեմ՝ նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա լինել այս սիրո մրցանակաբաշխությանը:

 

«Այս մրցանակաբաշխությունը հաստատում է, որ միայն սերը կարող է քանդել ատելության պատերը… Մենք բոլորս մեկ ընդհանուր հասարակության անդամ ենք, մենք բոլորս մեկ աշխարհի անդամ ենք»,-ասաց նա:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>