Երևանում ընթացող «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում էկրանին ցուցադրվեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ապրիլի 1-5-ը զոհված զինծառայողների լուսանկարները:
Լուսանկարները ցուցադրվեցին State Youth Orchestra of Armenia SYOA-ի կատարման ժամանակ:
Մրցանակաբաշխության ընթացքում Ռուդոլֆ Խառատյանը ներկայացրեց «Զույգ արեգակներ» բալետից մի հատված, որը հիմնված է Գրիգոր Նարեկացու մարդասիրական գաղափարախոսության վրա:
The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկն է։ Հիմնադիրները փորձում են ձևավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով: