Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Մեծ եղեռն»-ը և «ցեղասպանություն»-ը համարժեք բառեր են. Վարդան Գրեգորյան

$
0
0

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հնչեցրած «Մեծ եղեռն» բառը համարժեք է «ցեղասպանություն» բառին։ Այս մասին այսօր «Ավրորա» մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց 100 LIVES & Aurora Prize-ի համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քայլին՝ «ցեղասպանություն» բառը ևս մեկ անգամ չարտաբերելու հետ կապված։

 

«Ծանոթ չեմ անձամբ Օբամայի հետ։ Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նա «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, բայց փոխարենը «Մեծ եղեռն» ասաց, որը համարժեք է։ Հայերենով ասաց։ Բացեք բառարաններն ու տեսեք, որ «Մեծ եղեռն»-ը «ցեղասպանություն» է թարգմանվում անգլերենով»,- նշեց Վարդան Գրեգորյանը։

 

Ըստ նրա՝ Օբամայի նման մոտեցումը պայմանավորված է ճգնաժամային իրավիճակով, ու ինքը հասկանում է դա, և պետք չէ մոռանալ, որ նա վերաբերմունք ունի ցեղասպանության նկատմամբ։

 

«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Օբամային, նա սպանդն է  ճանաչել, եղելությունները, վայրագությունները, ուղղակի ծանոթագրություն պետք է նշել, ասել, որ մեծ եղեռնը ցեղասպանությունն է։ Սա Հոլոքոստի պես կարող է ներկայացված լինել։ Եթե ես հրեա եմ, ու նախագահը ինձ է դիմում, ասում է՝ շոա, ապա այն համարժեք է ժողովրդին։ Մենք կարող ենք սա գնահատել, չփորձել կառչել՝ մերժողական որակավորումներ տալով։ Չմոռանանք, որ Ցեղասպանությունը ճանաչել են ԱՄՆ շուրջ 47 նահանգներ, և գոնե դրա համար կարող ենք երախտապարտ լինել։ Օբաման շուտով այլևս պաշտոնյա չի լինի ու մնացած հաջորդ բոլոր նախագահները, նրանք, ովքեր նախագահ կդառնան, կասեն, որ ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը, եթե ընտրվեն. այդ պահին կարելի է նրանց հարցնել՝ ինչպե՞ս է արտահայտվելու դա, արդյոք ասելո՞ւ եք «Մեծ եղեռն», թե՞ օգտագործելու եք «ցեղասպանություն» բառը, որը համարժեք է»,- շեշտեց Գրեգորյանը՝ հիշեցնելով, որ Օբաման իր ելույթներով հղում է անում ցեղասպանության դեմ միջազգային կոնվենցիաների դրույթներին։

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>