Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հայերից սովորեցի կայուն ու կանգուն մնալ ու երբեք չթուլանալ. «Ավրորա»-ի մրցանակակիր

$
0
0

«Ավրորա»-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն Հայոց ցեղասպանության մասին ծանոթացել է դեռ իր ծննդավայր Բուրունդիի դպրոցում։ Այսօր մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում Բարանկիցեն նշեց, որ Հայաստանը ճանաչելու գործում իրեն օգնել է Աստվածաշունչը։

 

Նշենք, որ Մարգարիտ Բարանկիցեն Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել, խնամել որբերին ու փախստականներին, ինչի շնորհիվ այսօր արժանացավ «Ավրորա» մրցանակին։

 

«Ես աշխատում էի պետական պաշտոնյա, որոշեցի ուսումնասիրել Աստվածաշունչը, հասկացա Հայաստանը, զգացի, իսկ Հայոց ցեղասպանության մասին ես դպրոցում եմ սովորել։ Բայց միայն այստեղ՝ Հայաստանում, ես կարողացա ապրել պահը, զգացի մեկ այլ բան։ Ես սովորեցի այս ամենն ու հիմա ինձ զգում եմ ավելի վստահ»,- նշեց Մարգարիտ Բարանկիցեն։

 

Վերջինս շեշտեց՝ հայերից սովորել է լինել կայուն ու վերադառնալ արմատներին։

 

«Մարդիկ կառուցում են իրենց հայրենիքը, թեև անցյալում տանջվել ու տառապել են։ Ես եղա գրադարաններում, տեսա թե ինչ հայրենասիրական զգացմունք կա, ինչպես են խոսում մարդիկ իրենց լեզվով ու մտածեցի, որ պետք է մի օր վերադառնամ իմ հայրենիքը։ Չգիտեմ իհարկե երբ, շուտով 60-ամյակս եմ նշում, բայց ես կցանկանամ, որ երեխաներս գոնե լինեն, ես կրթում են նրանց, որ վերադառնան։ Սա այն է, ինչ ես սովորեցի հայերից՝ կայուն ու կանգուն մնալ ու երբեք չթուլանալ»,- շեշտեց մրցանակակիրը։


 


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>