Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Եթե սահման գծվի, խաղաղություն լինի, կգնանք անպայման. թալիշցիները պատրաստ են գյուղը ևս մեկ անգամ շենացնել

$
0
0

Ադրբեջանական հրետակոծությունից ամբողջովին տուժած Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում բնակիչ չի մնացել: Գյուղի միակ բնակիչը, ում հանդիպեցինք, Սերյոժա Աբելյանն էր,  ով եկել էր ընտանիքի անդամների պահանջով մի քանի իրեր տանելու:


««Վեշերս» ուղարկում եմ երեխուս հետևից, խելքս հանած ա լրիվ, ի՞նչ անեմ: Հրազդանում թողել եմ, ես եկել էստեղ՝ Մատաղիսում աշխատում եմ, բայց ամեն իրիկուն գալիս եմ իմ տուն»,- ասաց նա և նշեց, թե տունն ամբողջովին ավերակ է:


«Քանդած ա պոլնի, տան մեջ խփած ա, որ տեսնեք՝ կգժվեք: Անհնար է ապրել, թոռներս երեխոցս հազիվ ենք հանել»,-Tert.am-ին ասաց նա: 


Թալիշցին պատմեց, թե ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հրետակոծությունից արթնացել են ու հասցրել հազիվ փախչել:


«Տո մի ասա էդ էշի տղերքը էն սարի տակին նստած, խաչի տակ նստած են, եկել վիզ են կտրել, մեզ էլ պետք ա տենց անեին, եթե չհասցնեինք փախնել»,- ասաց նա և նշեց, թե խոշտանգված համագյուղացիներն ընդամենը իրենց տնից 300 մետր վերև էին ապրում:


Սերյոժա Աբելյանը պատմեց, թե երկու կռիվ է տեսել, բայց նման քանակի արկերի պայթյուն չի եղել: «Սենց «սնարյադ» ես չեմ տեսել, կարկուտի պես թափում էր։  Նոր էի տներս սարքել, էլի փլվեց»,- ասաց նա:


Գյուղացին հստակ չի կարող ասել՝ կվերադառնան, թե ոչ: « Եթե իրանք էնտեղ կանգնած են, ես երեխա ո՞նց բերեմ էստեղ, եթե սահմանները մի քիչ հետ տան, նաղդ կբերեմ: Եթե նրանց սարի էն մասը անցկացնեն՝ խոսք եմ տալիս, իմ երեխոնցը բերեմ, բայց եթե չէ, չեմ բերի: Եթե խաղաղություն լինի, սահման դնեն, էլի կգամ, մեր գյուղն ա, Հրազդան երկու օր չեմ կարացել մնամ, սիրտս չի տալիս իմ գյուղից գնամ»,- ասաց նա:


Մատաղիսի բնակիչ Ալվարդ Հարությունյանը Ստեփանակերտի Աղթամար հյուրանոցում էր տեղավորվել երեք երեխաների հետ միասին, մի քանի տասնյակի հասնող տեղահանվածների նման: Պատմեց, թե տանը երեխաների հետ մենակ է եղել, իսկ ամուսինը առաջնագծում է եղել: Մտածել է հերթական կրակոցներն են, բայց ամուսինը զանգել զգուշացրել է՝ «էս մեկը լուրջ է, իջի նկուղ, մինչև տեսնենք, ինչ են անում»:


«Ես դուրս չէի եկել, ասել եմ՝ չէ, ամուսինս պոստի է, չեմ թողնի գնա, ուշադրություն չեմ դարձրել, ասել եմ՝ էս ա կրակոցները կվերջանան: Հետո տեսա բոլորը դուրս են եկել, ես էլ խիզախ պարտիզանկայի նման դեռ սպասում եմ, դեռ առավոտն էլ ուզում եմ աշխատանքի գնամ ու երեխեքին դպրոց ուղարկեմ»,- ասաց նա և նշեց, թե լուսադեմին արդեն ամուսինը եկել է և տեղափոխվել են անվտանգ տեղ:


Ալվարդ Հարությունյանն արդեն գնացել է Մատաղիս, տեսել, որ իր տունն այդքան էլ չի վնասվել: «Անպայման կվերադառնանք, վերջինը դուրս ենք եկել, առաջինը՝ կգնանք»,- ասաց նա: 


Թալիշցի Լուսինե Դուռուզյանը պատմեց, թե  5 երեխա ունի և որպես բազմազավակ ընտանիք իրենց համար նոր տուն էր պետությունը գյուղում կառուցել և սպասում էին տեղափոխվել այնտեղ:

 

«Չհասցրեցինք ապրել»,- ափսոսանքով նշեց նա:


Լուսինեի խոսքով՝ ապրիլի 2-ին մեծ աղջկա ծննդյան օրն էր և նախապատրաստվում էին տոնելու՝ չափահաս էր դառնում: «Բայց ամեն ինչ թողեցինք, հազիվ փախանք»,- ասաց նա:


«Վերադառնալ, չգիտեմ, կարո՞ղ ենք, թե ոչ, երեխեքին ոնց տանենք այդտեղ: Եթե սահման գծվի, խաղաղություն լինի, կգնանք անպայման»,- ասաց նա:

 


 


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>