Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Թուրքիան մտադիր է առգրավել և քանդել Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին և այլ կառույցներ. The New York Times

$
0
0

Թուրքական կառավարությունն առգրավել է Դիարբեքիր քաղաքում գտնվող հայկական պատմական Սուրբ Կիրակոս եկեղեցին և մի շարք այլ վանքեր, ինչպես նաև մեծ թվով սեփականություններ` պնդելով, թե ցանկանում է վերականգնել տարածաշրջանը, սակայն ահազանգող բնակիչները մտավախություն ունեն, որ կառավարությունը դրանք քանդելու գաղտնի մտադրություն ունի, գրում է The New York Times պարբերականը:

Ամերիկյան պարբերականի հոդվածում նշվում է, որ Թուրքիայի սրտում գտնվող և մեծամասամբ քրդերով բնակեցված Դիարբեքիրում մեկ տարի շարունակ ծանր մարտեր են ընթանում, քանի որ թուրքական զինուժը պատժիչ արշավ է սկսել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների նկատմամբ` դրանով իսկ խախտելով երկու տարի տևած հրադադարը:

«Շատ բնակավայրեր ավերակ են դարձել, հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Սուրբ Կիրակոսը` խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը Միջին Արևելքում, վնասվել է կռիվների ընթացքում և ստիպված փակել իր դռները:

Ե՛վ հայերը, ում համար Սուրբ Կիրակոսը կարևորագույն մշակութային կոթող է, և՛ քրդերը  ահազանգում են կառավարության քողարկված ծրագրի մասին, ըստ որի մտադիր են այդ բնակավայրերում, որտեղ փոքրամասնություններ են բնակվում, շքեղ բնակելի համալիրներ կառուցել, որը հասանելի կլինի հարուստ վերնախավին
», - ասվում է հոդվածում:

«Էթնիկական և կրոնական պայքարը  ժողովրդագրական ինժեներությամբ լուծելու թուրքական կառավարությունը քաղաքականությունը մեկ դարյա պատմություն ունի», - կարծում է թուրք պատմաբան  Թաներ Աքչամը:

Նկարագրելով  Սուրբ Կիրակոս եկեղեցին՝ պարբերականը նշում է, որ այն փակվել է 1960-ականներին՝ այցելությունների բացակայության պատճառաբանությամբ, իսկ  2011-ին այն վերաբացվել է՝  ի նշան հաշտեցման քաղաքականության, որի  շրջանակներում  Ռեջեփ Թաիփ Էրդողանը մտադիր է  Դիարբեքիրը դարձնել զբոսաշրջային քաղաք:

Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն  վերջերս ասել է, որ կառավարությունը հարավը կվերածի «իսպանական Տոլեդոյի»:

«Հայերի և քրդերի համար Թուրքիայի մտադրությունների հանդեպ անվստահությունը խոր արմատներ ունի: Հայերի մոտ դեռ թարմ են Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան թուրքերի իրականացրած Ցեղասպանության հիշողությունները, որի հետևանքով 1.5 մլն հայեր են զոհվել», - եզրափակում է պարբերականը:  

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>