Հռոմի պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո նրա օրինակին են հետևում և հանուն արդարությանն իրենց ձայնն են բարձրացնում այլ հոգևոր առաջնորդներ, որոնց թվում է Կարդինալ Շոն Օ'Մելլին:
Ինչպես ներկայացնում է The Armenian Weekly-ն` առաջին անգամ Սրբերի և նահատակների ոգեկոչման հոգևոր արարողությունը ապրիլի 23-ին Բոստոնի Սուրբ Խաչ եկեղեցին հավաքել էր բոլոր կրոնական ուղղությունների (Կաթոլիկ, Արևելյան ուղղափառ և հայկական եկեղեցիների) հոգևոր առաջնորդներին:
Մոտ 1000 հավատացյալներ ևս հավաքվել էին եկեղեցում` լսելու հոգևոր հայրերի աղոթքն ու պատարագը:
Թեև պատարագներ միշտ էլ մատուցվել են, սա առաջին անգամ է, երբ Բոստոնի թեմը պաշտոնապես նշում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:
«Հիշելով այն, ինչ Ֆրանցիսկոս պապն ասաց անցյալ տարի, ցանկանում ենք նշել Հայոց ցեղասպանության ժամանակ այնքան շատ մարդկանց տառապանքները` որպես հավատքի վկաներ և ընդգծել, որ քրիստոնյաների հետապնդումները շարունակվում են նաև այսօր», - ասել է կարդինալ Օ'Մելլին: