Ford-ն ամերիկյան մեքենաշինական ընկերությունը շուրջ 202 000 մեքենա է ետ կանչում ԱՄՆ-ում և Կանադայում ավտոմատ փոխանցման տուփի աշխատանքում անսարքության հայտնաբերման պատճառով: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել են ընկերության պաշտոնական ներկայացուցիչները:
Գործարանային սպասարկման ծառայության են ենթակա 2011-12թթ.-ի արտադրության F-150 պիկապները, ինչպես նաև 2012-ի արտադրության Expedition և Lincoln Navigator մոդելները:
Ford-ի տեխնիկական մասնագետների տեղեկություններով` վերոնշյալ մեքենաներում գործարանային անսարքության պատճառով փոխանցման տուփը շարժման ընթացքում հանկարծակի կարող է անցում կատարել առաջին արագության:
Ընկերությունում նշել են, որ հայտնի է տվյալ խափանման պատճառով տեղի ունեցած երեք ավտովթարի մասին: