Հրապարակվել է Օլիվեր Սթոունի «Սնոուդեն» ֆիլմի առաջին թրեյլերը, որը պատմում է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի մասին, հայտնում է Tech Insider-ը:
Ֆիլմում գլխավոր դերը մարմնավորում է Ջոզեֆ Գորդոն-Լևիթը: Ֆիլմը ներկայացնում է նախապատմությունը Սնոուդենի մասին մինչ վերջինիս կողմից հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերն ու տեղեկությունները լրագրողներին հաղորդելը:
Սնոուդենն ինքը, ինչպես երևում է նրա թվիթերյան գրառումից, հավանել է ֆիմի թրեյլերը: «Երկու րոպե 39 վայկյանով բոլորն Ազգային անվտանգության գործակալությունում պարզապես դադարեցին աշխատելուց», - իր միկրոբլոգում գրել է Սնոուդենը:
Թրեյլերը ներկայացնում է երիտասարդ Սնոուդենին բանակային մարզումներում, որի ժամանակ նա կոտրում է ոտքն ու ստիպված լինում զորացրվել: Այնուհետև նա հայտնում է հատուկ ծառայություններում` ԿՀՎ-ում, ապա նաև ԱԱԳ-ում: