Սոցիալական ցանցերում բավական տարածված են կենդանիների էջերը, սակայն այս նորաձև ճագարն անհամեմատելի է, գրում է dailymail.co.uk-ը:
Պուիպուի անունով Ճապոնիայում ապրող ճագարի կրած նորաձև հագուստները նրան աստիճանաբար համբավ և ճանաչում են բերում:
Պարբերականի փոխանցմամբ կենդանին Instagram-ում ավելի քան 24000 հետևորդ ունի, որոնց թիվը գնալով ավելանում է: