Հարավային Կորեայի կառավարությունը նոր միջոցներ է ձեռնարկել երկրում սննդամթերքի կորուստի հետ կապված` գնալով աճող խնդիրը լուծելու համար:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, «Վճարիր, եթե աղբ ես թափում» յուրօրինակ ծրագրի շրջանակներում բնակիչները պետք է առանձնացնեն սննդամթերքի մնացորդներն աղբի մյուս մասից և այն տեղադրեն հատուկ աղբարկղերում, որոնք բացելու համար պետք է վճարեն` ըստ կիլոգրամների:
Բնակիչները սննդամթերքի մնացորդներն աղբամանը նետելու համար վճարում կատարում են մի քանի ձևով: Դրանցից մեկը հատուկ նույնականացման քարտով է, որով կարողանում են բացել աղբամանը, որից հետո սննդամթերքը կշռվում է և նրանց հաշվից գումար է գանձվում:
Մյուս եղանակն իրագործվում է կանխավճարային աղբի տոպրակների օգնությամբ, որոնց գինը սահմանվում է ըստ տարողության: