Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Խոսել, որ թուրքերն հանդուրժող են, նույնն է, թե ասել Հիտլերը քրիստոնյա է. Էդուարդ Շարմազանով

$
0
0

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե իրենք հանդուրժող են, ասաց, որ հայկական կողմը միջազգային հանրությանը պետք է փաստեր ներկայացնի:

 

«Եթե Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններն ավելի մեծ սուտ են հորինում, որ իրեն հավատան, ապա մենք պետք է ներկայացնենք փաստերը: Թուրքիայում մինչև 1915թ-ը եղել են հազարավոր հայկական ու հունական եկեղեցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը գոյություն չունի, եղել են եկեղեցիներ, որոնք վեր են ածվել գոմերի, լավագույն դեպքում՝ մզկիթների: Թուրքիայի խոշորագույն  քաղաքի՝ Ստամբուլի, խորհրդանիշերից մեկը Սուրբ Սոֆիայի տաճարն է, որը ժամանակին օսման թուրքերը վերածեցին Այա Սոֆիա մզկիթի»,-ասաց նա:

 

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ թուրքերից հետ չեն մնացել նաև ադրբեջանցիները՝ Նոր Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը ցույց է տալիս Ադրբեջան պետության չակերտավոր հանդուրժող դեմքը:


«Կարծեմ՝ Չավուշօղլուն այդ հայտարարությունը Բաքվում է արել: Էրդողանն էլ է փայլել իր մտքի գոհարներով: Բայց չմոռանանք՝ Թուրքիայում մինչև 1915 թվականը եղել են հազարավոր հայկական ու հունական եկեղեցիներ: Այդ եկեղեցիների մեծ մասն այլևս չկա, որոշներն էլ վերածվել են գոմերի, լավագույն դեպքում՝ մզկիթների: Թուրքիան տարիներ շարունակ՝ իրականացրել է մշակութային ցեղասպանություն: Նոր Ջուղայի խաչքարերի մասին էլ կարելի է հիշել: Այս մասին ողջ քաղաքակիրթ աշխարհը գիտի: Էլ ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը: Ասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը հանդուրժող են, նույնն է, թե՝ Հիտլերը քրիստոնյա էր», – ասաց Շարմազանովը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>