Էկվադորի «TAME» ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը երկրի «Կուենկա» օդանավակայանում, դուրս է եկել թռիչքուղուց դրա թաց լինելու պատճառով, հայտնում է dailymail.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ուղևորները էվակուացվում ինքնաթիռից: Օդանավում եղել է 87 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Տուժել է երկու մարդ, ովքեր թեթև վնասվածքներ են ստացել: Պատահարի պատճառով օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է: