Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Իշխանությունից էր կախված կոնսենսուս կլիներ, թե` ոչ. Տիգրան Եգորյան՝ ԸՕ նախագծի մասին

$
0
0

Արդեն հասկանալի է, որ «Ընտրական օրենսգրքի» նախագծի հետ կապված  կոնսեսուս չեղավ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ անդրադառնալով ԸՕ նախագծի քննարկումներին:

 

«Իշխանությունից էր կախված կոնսեսուս կլիներ, թե` ոչ: Այս անտրամաբանական նախագիծը, էապես պետք է փոփոխվի և բոլոր սահմանափակումները, որոնք նախատեսված են դիտորդական առաքելությունների, շահագրգիռ  մասնակիցների համար պետք է վերացնեն»,- ասաց նա և նշեց, որ իրենց բարձրացրած ոչ մի հարցում բավարարված չեն համարում:


«Մենք վերջում  ընտրողների ցուցակների հրապարակման երեք տարբերակ առաջարկեցինք, որոնք չեն ընդունվել»,- ասաց նա: Հարցին, թե ինչո՞վ չի բավարարում ձեզ իշխանությունների առաջարկած տարբերակը, Տիգրան Եգորյանը նշեց, որ իրենց առաջարկածը  փոխկապակցված է վերահաշվարկման դիմումների հետ, ինչը  հնարավոր է ձախողել և այդ ժամային սահմանափակումը ֆիզիկապես անհնար է դարձնում աշխատանքը: «Եթե  2 ժամը բաժանեք 2 հազարի, ապա մի անունը կարդալու և նայելու համար ունեք երեք ու երկու վայրկյան: Ամբողջ գործընթացը կազմակերպվել է՝ ըստ նախագծի այնպես, որ հնարավոր չլինի ոչ մի սուբյեկտի կողմից արդյունավետորեն վերահսկել այն»,- ասաց նա:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>