ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Լեսթերի» մասին:
«Փողն առաջնային չէ հաղթանակների հարցում: Այն, ինչ հիմա կատարվում է «Լեսթերի» հետ, ապացուցում է դա՝ հասկացնելով, որ ֆուտբոլն անկանխատեսելի է:
Փողն, իհարկե, մեծ նշանակություն և կարևորություն ունի, սակայն գործը միայն դրանում չէ»,- ասել է Ինֆանտինոն «Sports Illustrated»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ «Լեսթերը» առաջնության ավարտից 3 տուր առաջ 7 միավորի առավելություն ունի: