Անգլիական «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը պատմել է, թե ինչպես է իր վրա ազդել հոր մահը, ով համացել է այն ժամանակ, երբ ապագա ֆուտբոլիստը 15 տարեկան էր:
«Ֆուտբոլիստ դառնալը երազանքս էր: Այն ամենն, ինչ անում եմ հորս համար է, ով մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Նա միշտ պնդում էր, որ պետք է շարունակեմ ֆուտբոլ խաղալ: Հնարավոր է, որ հորս մահը նրա համար ազդակ էր: Դրանից հետո հասկացա, որ ավելին եմ ցանկանում հասնել»,- Մահրեզի խոսքը մեջբերում է «Daily Express»-ը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 34 խաղում նա խփել է 17 գոլ ու կատարել 11 արդյունավետ փոխանցում: