Իռլանդիայի Քիլքենի կոմսության բնակիչ Փեթսի Ջիբոնսը հայտնի է դարձել իր երկու աղվեսների շնորհիվ:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` տղամարդը աղվեսի ձագերին փրկել է մահից: Նա կենդանիներին գտել է լքված վիճակում շատ փոքր ժամանակ, ապա պահել ու առողջացրել է նրանց:
Ապաքինվելով կենդանիները կարող էին վերադառնալ վայրի բնության գիրկն ու ապրել ինքնուրույն, սակայն, ինչպես երևում է, նրանք նախընտրել են մնալ իրենց փրկչի կողքին:
Այժմ Ջիբոնսին ճանաչում են ողջ երկրով մեկ և ինչպես ինքն է հայտնել` Միացյալ Թագավորությունից անգամ դիմել են իրեն, որպեսզի խորհուրդ տա, թե ինչպես է պետք պահել աղվեսներին: