Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ոզնիների ընտանիքը Բրիտանիայում կարող է խափանել երկաթուղային ծավալուն նախագիծը. ԶԼՄ

$
0
0

Լոնդոնի կենդանաբանական այգու մոտ ապրող ոզնիների 11 առանձնյակից բաղկացած ընտանիքը կարող է խափանել 50 մլրդ դոլար արժողությամբ High Speed Two (HS2) երկաթուղային նախագիծը, գրում է Daily Mail թերթը՝ հղում անելով բնապահպաններին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ria.ru-ն, արքայական «Ռիջենթս պարկ»-ի (այդտեղ է գտնվում Լոնդոնի կենդանաբանական այգին) կայանատեղիում ապրում է 11 ոզնիների ընտանիք։ Լոնդոնի կենդանաբանական այգու բնապահպանները գտնում են, որ նախագծում շինտեխնիկայի համար նշված տեղի հատկացումը կհանգեցնի «կենդանիների թվի նվազման կամ նույնիսկ վերացման»:

Այդ կապակցությամբ լորդերի պալատ է ուղարկվել խնդրագիր, որը ստորագրել են 800 դիմումատուներ, այդ թվում՝ Լոնդոնի կենդանաբանական ընկերությունը, որը տնօրինում է ոչ հետու գտնվող կենդանաբանական այգին։

«Հնարավոր լուծումներից լավագույնը ոզնիներին ընդհանրապես չանհանգստացնելն է»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի ոզնիների պահպանության ընկերության ղեկավար Ֆեյ Վասը՝ ի պատասխան նախագծի բնապահպանների՝ կենդանիներին այլ վայր տեղափոխելու առաջարկի։  Կենդանաբանական այգու ներկայացուցիչները հրաժարվել են նրանց առաջարկից և պահանջել են կազմակերպել հանդիպում նախագծի ղեկավարների հետ։

High Speed Two (HS2)-ն ուղղված է Լոնդոնի և երկրի հյուսիսում գտնվող քաղաքների միջև ավելի արագ անցուղիների ստեղծմանը։ 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles