ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 1-ին, ժամը 15.05-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի Գործարանային փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում կովն ընկել է մոտ 2 մ խորությամբ փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ. Ա.-ին պատկանող կովին դուրս են բերել փոսից: