Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հս. Կորեան մտադիր է զարգացնել իր միջուկային ներուժը` ի պատասխան ԱՄՆ-ի զորավարժությունների

Հս. Կորեան ԱՄՆ-ի ռազմական զորավարժություններն իր սահմանի մոտակայքում ընդունում է որպես թշնամական քայլ և մտադիր է ի պատասխան այդ քայլի արապնդել իր միջուկային ներուժը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին հայտարարել են Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ում:

«Մենք հավատարիմ ենք մնալու մեր ռազմավարությանը` թշնամական ուժերի ագրեսիվ պատերազմին պատասխանելով արդար պատերազմով, իսկ միջուկային սպառնալիքներին` միջուկային կանխարգելիչ ուժերի ամրապնդմամբ», - ասվում է Հս. Կորեայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հյուսիսկորեական արտաքին քաղաքականության գերատեսչությունում դատապարտել են ապրիլին ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից համատեղ աննախադեպ զորավարժությունների անցկացումը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>