«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Աղվեսների» հարձակվողը ստացել է ձայնների 36 տոկոսը, եւ նա առաջ է անցել իր թիմակիցներից՝ Ռիյադ Մահրեզից ու Նգոլո Կանտեից:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 34 խաղում Վարդին խփել է 22 գոլ ու 6 արդյունավետ փոխացնում:
Ջեյմին «Լեսթերի» առաջին խաղացողն է, ով արժանանում է 1948 թվականից հանձնվող այդ մրցանակին: