Ֆոտոշոփը հիանալի գործառույթ է մազերի չհարդարված մասերը, հագուստի վրա հայտնված բծերը կամ դեմքին առկա բշտիկները վերացնելու համար, որոնք տեսքից գցում են անգամ ամենագեղեցիկ ու անթերի արված լուսանկարը:
Սակայն երբեմն ֆոտոշոփի «վարպետները» չարաշահում են այդ գործառույթի կիրառումը, հատկապես մոդելների լուսանկարները կամ գովազդային պաստառները «տեսքի բերելիս»:
Նման չարաշահումները բավականին հաճախ հանգեցնում են զավեշտալի ձախողումների և բազմաթիվ բողոքների առիթ դառնում: Ֆոտոշոփի արդյունքում նմանօրինակ ձախողված լուսանկարների շարք է ներկայացրել Business Insider-ը: