Խաղաղ օվկիանոսում` Վանուատու կղզու ափերին, 5.7 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 01:36-ին (18:36` երևանյան ժամանակով): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվելիս է եղել Պորտ Օլրի մերձափնյա քաղաքից 22 կմ հյուսի-արևմուտքում: Ցնցումների օջախը գտնվում էր 35 կմ խորությամբ:
Զոհերի կամ տուժածների, ինչպես նաև ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Ցունամիի վտանգ ևս չի հայտարարվել:
Վանուատու կղզիները խաղաղօվկիանոսյան, այսպես կոչված, «Կրակային օղակի» մասն են կազմում: Հենց այդ տարածաշրջանում է տեղի ունենում Երկրի բոլոր երկրաշարժերի 90 տոկոսը: