Պակիստանի ոստիկանությունը երկրի բնակավայրերից Դոնգա Գալիում ձերբակալել է 15 մարդու, ովքեր 16-ամյա աղջկան ողջ-ողջ այրել են, տեղեկացնում է businessinsider.com-ը:
Պարբերականի փոխանցմամբ աղջկա հետ նման կերպ են վարվել, քանզի վերջինս «մեղադրվում էր» մի զույգի փախուստի և ծածուկ ամուսնությանը օգնելու մեջ:
Պակիստանի հյուսիսարևմտյան մարզերում գործում են լոկալ ցեղային խորհուրդներ, ովքեր և որոշում են քաղաքացիական վեճերը: