Մյունխենի քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հանրահայտ «Օքթոբերֆեստ» փառատոնի այցելուներն այս տարի ստիպված կլինեն միջոցառմանը ներկա գտնվելու համար անվտանգության ծառայության ստուգում անցնել:
Ինչպես նշում է Euromag-ը, գարեջրի փառատոնի ամենամյա անցկացման Theresienwiese (Թերեզայի մարգագետին) հատուկ վայրում այս տարի կաշխատեն անվտանգության ծառայության աշխատակիցներ: Այցելուները ստիպված կլինեն ստուգում անցնել, մասնավորապես, պայուսակների և անձնական իրերի ստուգում կանցկացվի:
Անվտանգության աշխատակիցներից բացի, իշխանությունները մտադիր են նաև մարգագետինը պարսպապատել, եթե այնտեղ մարդաշատ լինի: