Յուրաքանչյուր մոտոցիկլավարի համար «գիշերային երազ» է, երբ մեծ արագությամբ ընթանալիս այլ մեքենաներից ինչ- որ իր է պոկվում և ինչը կարող է հանգեցնել լուրջ վնասվածքների, գրում է huffingtonpost.com-ը:
Պարբերականը ներկայացնում է մի տեսանյութ, որտեղ Թայլանդում արագ ընթացող մոտոցիկլետի վրա այլ մեքենայից ներքնակ է պոկվում և հարվածում մոտոցիկլետին:
Բարեբախտաբար վարորդին ոչինչ չի պատահում, և վարորդը ընկնում է հենց ներքնակի վրա: